ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման հարցեր

Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման հարցեր

Հոկտեմբերի 9-ին, Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Անկարայում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Պաշտպանության նախարարները մասնավորապես ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում է։

Երկկողմ ձևաչափով հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման հարցեր, ինչպես նաև՝ այլ թեմաներ:

  • Կիսվել: