ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Թուրքիայի ճանապարհներից ջնջված քրդերեն գրությունները կրկին հայտնվել են

Թուրքիայի ճանապարհներից ջնջված քրդերեն գրությունները կրկին հայտնվել են

Մարդինի Դարգեչիթ շրջանի ճանապարհների գլխավոր վարչության և ոստիկանության կողմից ջնջված քրդերեն ճանապարհային գծանշում-գրությունները կրկին հայտնվել են:

Նշվում է, որ գրությունները գրվել են օգոստոսի 1-ին, իսկ ջնջվել էին հուլիսի 31-ին:

Գծանշումները կրկին քրդերեն գրելու գործընթացը կազմակերպվել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) կողմից, ինչին մասնակցել է նաև Քերբորանի համաքաղաքապետ Ազիզ Ռամազան Աքինը:

Նշենք, որ Դարգեչիթի շրջանի համաղեկավար Աբդուրռահիմ Ասլանը հայտարարել է, որ քրդերենը Թուրքիայում չի հանդուրժվում և այդ իսկ պատճառով նրանք շարունակելու են տեր կանգնել իրենց լեզվին:

«Եթե քրդերենից բացի մեկ այլ լեզու լիներ՝ խնդիր չէր առաջանա»,-շետշել է Ասլանը: 

  • Կիսվել: