երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայի ռազմագործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

Թուրքիայի ռազմագործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարծել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության մասին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Ըստ միության հայտարարության՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյոuղեր դատարկվել են։

 Նշվում է, որ իրենց բնակավայրերում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով նշյալ գյուղերի բնակիչները տեղափոխվել են Դոհուքի, Զախոյի ու այլ անվտանգ շրջաններ։

 «Եվրոպայի ասորիների միությունn Իրաքի կենտրոնական իշխանություններին ու տարածքային ինքնակառավարման ղեկավարությանը կոչ է անում շտապ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել  տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունների դեմն առնելու, ռազմագործողությունները դադարեցնելու և շրջանի բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար» ,- ասվում է հայտարարության մեջ։

 Հիշեցնենք, որ հունիսի 15-ին  Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) ռազմական օպերացիայի մեկնարկի մասին։ Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծություններ հասցնել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջաններին։ Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։

  • Կիսվել: