երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայի փոխարտգործնախարարը՝ Ուկրաինային մատակարարված ԱԹՍ-ների վերաբերյալ

Թուրքիայի փոխարտգործնախարարը՝ Ուկրաինային մատակարարված ԱԹՍ-ների վերաբերյալ

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը մեկնաբանել է Արևմտյան մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են Ուկրաինա մատակարարված Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցի վերաբերյալ թուրք պաշտոնյան նշել է, որ մատակարարումը Թուրքիայի օգնությունը չէ, այլ Ուկրաինայի կողմից արված գնում է մասնավոր ընկերությունից։

Ընդ որում մեկնաբանությունը արվել է թուրքական իշխանամերձ «Sabah» լրատվամիջոցի խնդրանքով:

«Սա Թուրքիայի կողմից արված օգնություն չէ, այլ Ուկրաինայի կողմից Թուրքիայի մի ընկերությունից կատարած գնում է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որ Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է գնել»,- նշել է պաշտոնյան։

  • Կիսվել: