երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել

Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդակցություն է հրավիրել երկրի զինված ուժերի (ԶՈւ) հրամանատարության հետ՝ կապված Սիրիայում և Իրաքում գործողության գոտում երկու զինծառայողների զոհվելու մասին հաղորդագրությունների հետ։ Այս մասին գրում է Milliyet-ը։

«Քոնիայում նախագահ Էրդողանի նախընտրական ծրագրին մասնակցող նախարար Աքարը լքել է միջոցառումը և վերադարձել է Անկարա այն բանից հետո, երբ հայտնի է դարձել երկու զինվորի մահվան մասին՝ «Սուր-ճանկ» գործողության ժամանակ։ Նա ցամաքային զորքերի օպերատիվ կենտրոնում հանդիպում է անցկացրել զինված ուժերի հրամանատարության հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև նշել է, որ գործողությունը հաջողությամբ շարունակվում է, գրում է թերթը։

  • Կիսվել: