կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և տեղեկություններ ստացել իրավիճակի մասին։

Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Երկու նախարարները խոսել են նաև Թուրքիայի քաղաքացիներին Ուկրաինայից  տարհանելու հնարավորությունների մասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նախքան Ռեզնիկովի հետ խոսելը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել և գնահատվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր, հատկապես Ուկրաինայի վերջին զարգացումները։

 

  • Կիսվել: