Թուրքիայի պաշտպանության նախարարն արձագանքել է հույն նախարարի սպառնալիքին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հայտարարությանը, գրում է ermenihaber.am-ը:
Գեորգիադիսն օրերս հեռուստաեթերից հայտարարել էր. «Ինձ ծիծաղեցնում է թուրքերի «մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» կարգախոսը։ Փաստորեն մեր գնած F-35 կործանիչներով կարող ենք մի գիշեր հանկարծակի լինել Թուրքիայում։ Առանց ռադարի ֆիքսման կարող ենք F-35-ներով մի գիշեր հանկարծակի հայտնվել Անկարայում»։
Հույն նախարարի այս խոսքերը թուրքական մեդիայում որակվել էին որպես «սկանդալային»:
Ի պատասխան վերոհիշյալի՝ Գյուլերն արձագանքել է. «Տարեկան 60 մլն զբոսաշրջիկ է գալիս Թուրքիա։ Հույն նախարարն էլ թող համենա և գա զբոսաշրջային այցի»։