շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած զինվորական պատվիրակությունը այսօր՝ օգոստոսի 12-ին, կմեկնի Ադրբեջան, գրում է ermenihaber.am-ը:

Պատվիրակության կազմում Ադրբեջան են մեկնելու Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի և օդուժի հրամանատարներն ու այլ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ:

Հաղորդվում է, որ պատվիրակությունը ներկա է գտնվելու թուրք-ադրբեջանական զորավարժության՝ Ադրբեջանում անցկացվելիք վարժանքներից մեկին:

Նշենք, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։

  • Կիսվել: