ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է. Էրդողան

Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է. Էրդողան

Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է, մենք պատրաստ ենք երկխոսել բոլորի հետ: Սյս մասին Bosphorus դիվանագիտական ​​ֆորումում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նրա՝ համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունն այսօր զիջել են պատերազմի և անկայունության անվերջանալի հորձանուտին. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթողների կողմից հաստատված կարգը կորցրել է և՛ հեղինակությունը, և՛ ֆունկցիոնալությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նման մեխանիզմները ստեղծվել են մարդասիրական աղետները կանխելու համար։ Սակայն այսօր այն կառույցները, որոնք պետք է լուծումների բանալին լինեին, դարձել են խնդրի մի մասը»։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում տառապանքների, ճնշումների և անվերջանալի հակամարտությունների նկատմամբ։

«Մենք միայն մեկ նպատակ ունենք. դա տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է։ Թուրքիան ունակ է երկխոսել բոլորի հետ՝ խաղաղության, կայունության, հանգստության և արդարության համար»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

  • Կիսվել: