չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրում է ԶԼՄ-ների օգնությամբ ընտրություններին միջամտելու փորձի մեջ

Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրում է ԶԼՄ-ների օգնությամբ ընտրություններին միջամտելու փորձի մեջ

Թուրքիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ արևմտյան մամուլի մանիպուլյացիաների նպատակը ԱՄՆ-ի պլանի իրականացումն է, հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:

«ԱՄՆ պլանն ակտիվորեն ուժգնանում է։ Արեւմտյան մամուլի միջամտության պատճառը ԱՄՆ-ի ծրագրի իրականացումն է»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ 1960 թվականից հետո Արեւմուտքը ներթափանցել է Թուրքիայի քաղաքական համակարգ, սակայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է ազատվել դրանից։

«Այժմ Արևմուտքն սկսել է առաջ քաշել իր տեսլականը (Թուրքիայի վերաբերյալ): Այն պահից, երբ մենք հաղթենք 2023 թվականի ընտրություններում, կսկսվի կայունության դարը։ Նրանք դա տեսնում են։ Չկան այնպիսի ընտրություններ, որոնք ԱՄՆ դեսպանը չցանկանա վերահսկել»,- ասել է նախարարը։

Արևմուտքում, նշել է Սոյլուն, պնդում են, որ Անկարայի աշխարհաքաղաքական նախապատվությունները չեն համապատասխանում իրենց շահերին, բայց հիմնականն այն է, որ Թուրքիան «չընդունեց ամերիկյան մանդատը»:

«Հարյուր չորս տարի փորձում են վրեժ լուծել սրա համար։ Բոլորն ամեն ինչ գիտեն»,- եզրափակել է ՆԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: