ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի նախագահին վիրավորելու համար երեք տարում դատական գործ է հարուցվել ավելի քան 29 հազար մարդու դեմ

Թուրքիայի նախագահին վիրավորելու համար երեք տարում դատական գործ է հարուցվել ավելի քան 29 հազար մարդու դեմ

2018-2020 թթ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար երկրի դատարանները դատական գործ են հարուցել ավելի քան 29 հազար մարդու դեմ, հայտնում են Թուրքիայի արդարադատության նախարարությունից:

Նշվում է, որ միայն անցյալ տարի դատարանի առաջ է կանգնել 9773 մարդ, այդ թվում՝ 152 օտարերկրացի և 290 երեխա:

Ընդհանուր գործերի 34.4 տոկոսի դեպքում դատապարտման որոշում է կայացվել, 14.3 տոկոսն արդարացվել է, մինչդեռ 35.1 տոկոսի գործը հետաձգվել է:

2018-ին նախագահական համակարգի անցնելուց ի վեր Թուրքիայում դատարանի առաջ է կանգնել 6326 մարդ: 2019-ին այս թիվը հասել է 13990-ի:

 

  • Կիսվել: