հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրով փոխել է երկու նախարարների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրով փոխել է երկու նախարարների

Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթում, Քեմալ Մեմիշօղլուն Ֆահրեթին Քոջայի փոխարեն նշանակվել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար։ Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։

Քոջան ու Օժասեքին ավելի վաղ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նախագահին։ Օժասեկին իր որոշումը պատճառաբանել է առողջական խնդիրներով։

Թուրքիայում մարտին կայացած մունիցիպալ ընտրություններից հետո որոշ նախարարների փոփոխության ակնկալիքներն աճել են։ Իշխող կուսակցության պաշտոնյաներն ու ֆունկցիոներները հայտնել են, որ ղեկավարությունը նման ծրագրեր ունի։

  • Կիսվել: