Թուրքիայի Մեջլիսում ասորի պատգամավորը ապրիլի 24-ին հարցրել է, թե ուր կորան երկրի 3 միլիոն քրիստոնյաները
Թուրքիայի խորհրդարանի միակ քրիստոնյա պատգամավոր Ջորջ Ասլանը խորհդարանում ապրիլի 24-ի իր ելույթում հարգանքի տուրք է մատուցել 1915-ին ցեղասպանության ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյաների հիշատակին։
Ջորջ Ասլանն իր ելույթում Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ 1915-ից առաջ Օսմանյան Թուրքիայում ապրել են 13 միլիոն մարդ, որից 3 միլիոնը՝ քրիստոնյա, իսկ 2025-ին Թուրքիայում ապրում է 50 հազար քրիստոնյա։ Նա պահանջել է պարզաբանել, թե ուր կորան 3 միլիոն քրիստոնյաները։ Նա պնդել է, թե Թուրքիայում ժողովրդավարություն կլինի այն ժամանակ, երբ այդ հարցին ուղիղ պատասխանեն։