ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում բռնկված անտառային հրդեհը շուրջ երեքուկես ժամում վերցվել է վերահսկողության տակ։

Այս մասին հայտնում է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է Տաբանլար թաղամասի Շիֆադաղի անտառային հատվածում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեպքի վայր էին ուղարկվել Իզմիրի անտառային տարածաշրջանային վարչության 4 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 16 հրշեջ մեքենա, 6 ջրամատակարարման մեքենա, 2 բուլդոզեր, ինչպես նաև Մանիսայի մետրոպոլիտեն համայնքի հրշեջ ծառայության ստորաբաժանումները։

Հրդեհը տեղայնացվել էր օդային և ցամաքային միջոցներով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում։ Ներկայումս տարածքում շարունակվում են հրդեհի օջախների վերջնական մարման և հովացման աշխատանքները, իսկ իրավասու մարմինները հետաքննություն են սկսել հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով։

 

  • Կիսվել: