հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «ապատեղեկատվության մասին» վիճահարույց օրենքը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «ապատեղեկատվության մասին» վիճահարույց օրենքը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «ապատեղեկատվության մասին» վիճահարույց օրենքը, որը նախատեսում է մեկից երեք տարվա ազատազրկում այն ​​անձանց համար, ովքեր մեղավոր են ճանաչվել հրապարակայնորեն ապակողմնորոշիչ տեղեկություններ տարածելու մեջ, գրում է T24-ը։

Այս օրենքի 29-րդ հոդվածը հավանության է արժանացել իշխող դաշինքի կողմից, որը ներառում է նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը  եւ ծայրահեղ աջական «Ազգայնական շարժում» կուսակցությունը։

Անցած տարի ԱԶԿ-ի առաջարկած ապատեղեկատվության օրինագիծը նպատակ ունի պայքարել «կեղծ լուրերի, ապատեղեկատվության, սադրանքի» դեմ։  

  • Կիսվել: