չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայի Խորհրդանանի նախագահը Նեթանյահույին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի Խորհրդանանի նախագահը Նեթանյահույին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել «Հուլիսի 15-ի Ժողովրդավարության Հրապարակ»-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Օրդու նահանգի մի շարք շրջաններում նորակառույցների բացմանը, գրում է ermenihaber.am-ը:

Քուրթուլմուշը նախ իր գոհունակությունն է հայտնել նահանգապետարանի բոլոր աշխատակիցների կատարված աշխատանքների համար, ապա անդրադարձել Թուրքիայի Հանրապետության 1-ին 100-ամյակին և արդեն 2-րդ 100-ամյակի ընթացքում կատարվելիք քայլերին:

«Մենք բազմաթիվ դժվարությունների միջով անցանք հանրապետության 1-ին հարյուրամյակին: Հիմա մեր հանրապետության 2-րդ դարում ենք: Երկրորդ հարյուրամյակում մեր առջև նոր նպատակներ ենք դնելու»,- ասել է նա:

Քութուլմուշը խոսել է նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակից՝ տեղի ունեցողը անվանելով կոտորած, որն իրականացվում է Իսրայելի կողմից:

«Այսուհետ, այդ կոտորածին աջակցող բոլոր ընկերությունների ապրանքները չենք գնելու և չենք թողնելու, որ գնեն»,-հավելել է նա:

Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին համեմատել է Գերմանիայի Ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ:

««Մենք աշխարհը կառավարելու ենք մինչև դատաստան» կարծողները Հիտլերի պես ընդմիշտ վերանալու են: Նեթանյահուն էլ, այդ բռնակալներն էլ ընդմիշտ վերանալու են»,-ասել է Քուրթուլմուշը:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումների (հոկտեմբերի 7-ից ի վեր) արդյունքում սպանվել է ավելի քան 10.000 պաղեստինցի:

  • Կիսվել: