ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի իշխող կուսակցությունը կադրային պակասը կարող է լրացնել ազգայնական կուսակցությունից

Թուրքիայի իշխող կուսակցությունը կադրային պակասը կարող է լրացնել ազգայնական կուսակցությունից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությունը նահանգային կառույցներում վերջերս կադրերի պակաս է ունենում, որը պատրաստվում է լրացնել իր խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության կադրերով, գրում է ermenihaber.am/am-ը:

Կադրերի պակասը պայմանավորված է այն բանով, որ իշխող կուսակցության կադրերից են նշանակվում «հոգաբարձուներ» կամ պետական կառավարիչներ:

Պետական կառավարիչները պետության կողմից նշանակվում են այն ընտրովի ՏԻՄ պաշտոնյաների փոխարեն, որոնց պաշտոնանկ են արվում իրենց վրա հարուցված տարբեր քր. գործերի հետևանքով:

Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեծ թվով քաղաքապետեր, համայնքապետեր ու ավագանու անդամներ պաշտոնանկ են արվել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ ունեցած կապերի մեղադրանքով:

Նշվում է, որ Չանաքքալե նահանգում արդեն մեկ ամիս է չի ստացվում լրացնել պետական պաշտոնյաների պահանջվող քանակը, ինչի արդյունքում ԱԶԿ-ի կենտրոնական խորհուրդը դիմել է ԱՇԿ-ին՝ նահանգում որոշ ՏԻՄ պաշտոներում նշանակելու համար կադրեր տրամադրելու խնդրանքով: Նշվում է, որ ԱՇԿ-ն չի մերժել ԱԶԿ-ի առաջարկը:

 

Աղբյուր`    Demokrathaber
 
 

  • Կիսվել: