ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը կմասնակցի ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցություններին

Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը կմասնակցի ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցություններին

Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Պաղեստինի Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ անցկացվելիք բանակցություններին, գրում է ermenihaber.am-ը:  

Ինչպես հայտնում են թուրքական անվտանգային աղբյուրները, Քալընի այցը Շարմ Էլ Շեյխ սպասվում է հոկտեմբերի 8-ին։

Նշվում է, որ բանակցություններում, որին վերջինս մասնակցելու է, օրակարգային հարցերն են լինելու Գազայում հրադադարի հաստատումը, գերիների փոխանակումը և այդ հատված հումանիտար բեռների մուտքը։

Աղբյուրի համաձայն՝ բանակցություններին մասնակցելու են նաև ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Կատարը, որոնց ներկայացուցիչների հետ թուրքական կողմը երկկողմ շփումներ է ունեցել նախքան բանակցությունների մեկնարկը։

Հավելենք, որ բանակցությունները մեկնարկել էին նախորդ շաբաթ Եգիպտոսում։ Այդ բանակցություններին ևս Թուրքիան մասնակցել էր:

  • Կիսվել: