ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական խորը արմատների, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, հետագա զարգացում են ստացել երկու եղբայրական պետությունների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունների շնորհիվ:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ընթացիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և այլ հրատապ հարցեր:

  • Կիսվել: