չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թուրքիայի և Վրաստանի ՆԳ նախարարները Ստամբուլում քննարկել են անվտանգային հարցեր

Թուրքիայի և Վրաստանի ՆԳ նախարարները Ստամբուլում քննարկել են անվտանգային հարցեր

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան Ստամբուլում հանդիպում և համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և իրավապահ մարմինների փոխգործակցության հետ առնչվող հարցեր, գրում է ermenihaber.am-ը:

Մամուլի ասուլիսում Յերլիքայան հայտնել է, որ իրականացված համատեղ և համակարգված գործողությունների արդյունքում միջազգային «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող 588 անձ ձերբակալվել է։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Վրաստանի միջև տեղեկատվության փոխանակումն ու օպերատիվ համագործակցությունը շարունակվում են՝ տարածաշրջանային անվտանգությունը ամրապնդելու նպատակով։

  • Կիսվել: