չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայի և Սիրիայի սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի և Սիրիայի սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավային հատվածում ՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։

Էպիկենտրոնը գտնվել է Անտակիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 210 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

  • Կիսվել: