կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թուրքիայի և Իսրայելի առևտուրը շարունակվում է

Թուրքիայի և Իսրայելի առևտուրը շարունակվում է

Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (CBS) հրապարակած արտաքին առևտրի տվյալները ցույց են տալիս, որ 2026-ի փետրվարի Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրային հոսքը չի դադարել, այն շարունակվել է արդյունաբերության հիմնական ճյուղերում, գրում է ermenihaber.am-ը:

Հակառակ պաշտոնական մարմինների կողմից առևտրի դադարեցման վերաբերյալ հայտարարություններին՝ տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունների և Իրանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում թուրք-իսրայելական առևտրային գործունեությունը շարունակվել է։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին Թուրքիայից Իսրայել արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 94 մլն դոլար։ Մեքենաների և սարքավորումների ապրանքախմբում արտահանումը կազմել է 44.7 մլն դոլար, իսկ մետաղների դեպքում՝ 34.9 մլն դոլար։

  • Կիսվել: