երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Ինչպես տեղեկացրել են Թուրքիայի ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են Եվրոպայի մի շարք երկրներում Ղուրանի պղծման դեպքերը։

Դիվանագետները քննարկել են Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գործողությունները և Անկարայի ու Թեհրանի համատեղ քայլերը՝  ի պատասխան մուսուլմանների սուրբ գրքի հանդեպ ոտնձգությանը։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կողմերը նաև անդրադարձել են երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակին։ 

  • Կիսվել: