կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայի դեմ զենք-զինամթերքի Էմբարգոն շարունակվում է․ Կանադայի ԱԳՆ

Թուրքիայի դեմ զենք-զինամթերքի Էմբարգոն շարունակվում է․ Կանադայի ԱԳՆ

Պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտին առնչվող նյութերի հրապարակմամբ զբաղվող «Savunmasanayist» լրատվականը թուրքական մեդիայի համար իրենց իսկ բնորոշմամբ ուշագրավ հրապարակում է կատարել:

Մասնավորապես հրապարակման մեջ նշվել է, որ բրիտանական «Middle East Eye» լրատվականում տեղ գտած գրառումն առ այն, որ Կանադան հրաժարվել է Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոյից, չի համապատասխանում իրականությանը:

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Savunmasanayist»-ը մեջբերել է Կանադայի ԱԳՆ խոսնակ Մելանյա Ջոլիի հայտարարությունը.

«Այն, որ դադարեցվել է Թուրքիայի դեմ զենք-զինամթերքի Էմբարգոն, սուտ է: Կանադան շարունակում է վերահսկել Թուրքիա իրականացվող արտահանումները»:

Նշվում է, որ զենքի էմբարգոն Թուրքիայի դեմ կիրառվել էր 2021-ին: Նման քայլի պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիան զենք էր մատակարարել Ադրբեջանին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում:

Կանադայի նման քայլը թուրքական մամուլում որակվել էր որպես «հայամետ դիրքորոշում»:

  • Կիսվել: