հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետը մեկնել է Իրաք

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետը մեկնել է Իրաք

Հունվարի 23-ին Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MİT) պետ Իբրահիմ Քալընը մեկնել է Իրաք, գրում է ermenihaber.am-ը:

Քալընը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ռեշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիյա էս Սուդանիի հետ: Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել մի շարք շիայական, սուննիական խմբավորումների և Իրաքի թուրքմենների ներկայացուցիչների հետ:

MİT-ի պետը կողմերի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում հստակեցում է կատարվել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում Թուրքիա-Իրաք համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և դրա Իրաքի վրա ունեցած ազդեցությանը:

Թուրքական մեդիայում այցը որակվել է որպես ծայրահեղ կարևոր և այն պայմանավորվել է երկու երկրների միջև ահաբեյչության դեմ պայքարի հարցում ծագած տարաձայնություններով:

  • Կիսվել: