շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել համատեղ և համակարգված գործել Իսրայելի դեմ

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել համատեղ և համակարգված գործել Իսրայելի դեմ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Սաուդիան Արաբիայի Ջիդդի քաղաքում անցկացված «Իսլամական համագործակցության կազմակերպության» (İİT) արտգործնախարարների արտահերթ նիստի բացմանը, գրում է ermenihaber.am-ը:

Ֆիդանը հայտարարել է, որ այն, ինչի կարիքն այժմ ունի Պաղեստինի ժողովուրդը, դա իրենց համատեղ գործունեությունն է:

Այս համատեքստում նա ընդգծել է Իսրայելի նկատմամբ համակարգված ճնշում գործադրելու անհրաժեշտությունը և որպես նիստի նպատակ սահմանել կենտրոնացումն Իսրայելի հարձակումների վրա և կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումների համակարգումը:

 

  • Կիսվել: