կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները

Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Բլինկենը շնորհավորել է Ֆիդանին նոր պաշտոնի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է dailysabah.com-ը, բարձրաստիճան դիվանագետներ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Նրանք նաև քննարկել են Թուրքիայի կողմից F-16 կործանիչների գնման հարցը, ինչպես նաև դրանց  հացահատիկի գործարքը: 

  • Կիսվել: