չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայի անվտանգության ուժերը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողություններ են սկսել 18 նահանգներում

Թուրքիայի անվտանգության ուժերը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողություններ են սկսել 18 նահանգներում

Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի 18 նահանգներում գործողություններ են սկսել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, ձերբակալվել է 90 կասկածյալ, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։

«Ազգային հետախուզական կազմակերպությունը և անվտանգության ուժերը 18 նահանգներում սկսել են «Քնած բջիջ» գործողությունը, որի կենտրոնը գտնվում է Շանլըուրֆայում: Մինչ օրս գործողության շրջանակներում մոտ 90 կասկածյալ է ձերբակալվել»,- գրում է հրատարակությունը։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Յերլիքայան կիրակի օրը հայտնել է Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչական հարձակման փորձի մասին, մի ահաբեկիչ պայթեցրել է իրեն, մյուսը՝ վնասազերծվել։ Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան թեթեւ վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը, ահաբեկչության փորձի պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայում արգելված PKK-ն։ Այս իրադարձություններից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել է Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների դիրքերին օդային հարվածների և զինյալների քսան թիրախների ոչնչացման մասին։

Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Մոսուլից հյուսիս-արևելք ընկած Զլիկան ճամբարում թուրքական զորքերի առկայությունը երկար ժամանակ վեճի առիթ է հանդիսացել Բաղդադի և Անկարայի միջև:

  • Կիսվել: