շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարման որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարման որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ Մինսկի խումբը լուծարելու և նրա դուստր կառույցները վերացնելու մասին։ 

Այս պատմական որոշումը, որը հնարավոր դարձավ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, դարձավ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր ասպեկտներից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: