ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիան վերջին շաբաթներին թույլ չի տալիս ադրբեջանցի տաքսիստներին մուտք գործել Իգդիր. OC MEDIA

Թուրքիան վերջին շաբաթներին թույլ չի տալիս ադրբեջանցի տաքսիստներին մուտք գործել Իգդիր. OC MEDIA

Թուրքիան վերջին շաբաթներին թույլ չի տալիս ադրբեջանցի տաքսիստներին մուտք գործել Իգդիր՝ հայտել է Open Caucasus Media-ն՝ վկայակոչելով Նախիջևանում գործող սոցիալական լրատվական էջերից մեկը: 
 
Նշվում է, որ կանոնները խախտող վարորդներին տուգանում են, իսկ նրանց մեքենաները 15 օրով տեղափոխում տուգանային հրապարակ։ Ըստ հրապարակման՝ վերջին օրերին Թուրքիայում նախիջևանցի տասնյակ տաքսիստներ են ձերբակալվել:
 
Վարորդները նշել են, որ թուրքական իշխանությունների որոշման պատճառը Իգդիր–Դիլուջու անցակետի գոտում աշխատող միկրոավտոբուսների վարորդների բողոքն է։ Նրանք պահանջում են, որ ուղևորներին մաքսակետից Թուրքիա տեղափոխեն թուրքական մեքենաները:
 
Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
 

  • Կիսվել: