հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիան վավերացրել է Շուշիի հռչակագիրը

Թուրքիան վավերացրել է Շուշիի հռչակագիրը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այսօր վավերացրեց Շուշիի հռչակագիրը, որով նախատեսված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։

Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում կքննարկվելն «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանն օրեր առաջ վավերացրել էր այդ համաձայնագիրը:

  • Կիսվել: