երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է. Զելենսկի

Թուրքիան Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է. Զելենսկի

Աշխարհում շատ չեն առաջնորդները, որոնք հնարավորություն ունեն ազդեցություն գործելու Ռուսաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա, և Թուրքիայի նախագահ Էրդողանը պետության հենց այդպիսի ղեկավար է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Անձամբ նախագահ Էրդողանի հետ մենք հզոր անձնական հարաբերություններ ունենք։ Շատ լավ հարաբերություններ։ Շատ ջերմ հարաբերություններ։ Նա օգնում է։ Հարցը միայն դրոնները չեն, այն, որ մենք այնտեղ դրոններ ենք գնել. դա մեծ օգնություն է։ Շատ հարցեր կան, երբ Էրդողանը օգնել է Ուկրաինային, ես նրան շատ շնորհակալ եմ։ Քաղաքական մակարդակով նույնպես նա շատ քայլեր է անում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պետք է ավարտել պատերազմը», - ասել է Զելենսկին։
 
«Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, և նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար», - նշել է նա։

  • Կիսվել: