չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան ուղեծիր դուրս կբերի սեփական արտադրության IMECE դիտորդական առաջին արբանյակը

Թուրքիան ուղեծիր դուրս կբերի սեփական արտադրության IMECE դիտորդական առաջին արբանյակը

Թուրքական առաջին դիտարկման արբանյակը տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր առաջին տեղական արտադրության դիտարկման IMECE արբանյակը ուղեծիր կարձակվի ապրիլի 11-ին: Մենք շարունակելու ենք լինել տիեզերական համընդհանուր մրցավազքում՝  մեր մարդկային ռեսուրսի, մեզ ընձեռված հնարավորությունների և մեր մշակած տեխնոլոգիաների շնորհիվ», - ասել է Էրդողանը:

IMECE-ն երկրագնդի դիտարկման արբանյակ է, որը մշակվել է Tubitak-Uzay Space Technology Research Institute-ի կողմից։ Արբանյակն աշխատելու է 680 կմ բարձրության վրա։

Սարքը կկարողանա ստանալ և փոխանցել բարձր լուծաչափով պատկերներ: Նոր արբանյակի նպատակն է պաշտպանության ոլորտի կարիքների համար տեղեկատվության հավաքագրումը, բնական աղետների, կլիմայական գործընթացների մոնիտորինգը:

  • Կիսվել: