Թուրքիան ու ԱՄՆ-ն միջուկային համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր մակարդակի են հասել՝ ռազմավարական գործընկերության հուշագիր ստորագրելով: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Նա հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Սպիտակ տանը, որտեղ ավելի վաղ կայացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։


