չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ

Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ

Իսրայելական «Jerusalem Post» թերթում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ կիրառել պատժամիջոցներ:

Նշվում է, որ պատժամիջթոցները վերաբերելու են Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցությանը:

 

Դրանց կիրարկման դեպքում Իսրայելը դուրս կմնա այն պետությունների շարքից, որոնք ապրանքներ են ներմուծում Թուրքիայից:

Թուրքիան դադարելու է պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցող թուրքական ընկերություններին, գրում է Ermenihaber-ը:

Իսրայելական մեդիայում նման քայլը մեկնաբանվել է հոկտեմբերի 7-ին Պաղեստինա-Իսրայելական հակամարտության սրումից հետո Թուրքիայի որդեգրած հակասեմական (հակահրեական) քաղաքականության շրջանակներում։

  • Կիսվել: