հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թուրքիան շարունակում է պայքարել հրդեհների դեմ

Թուրքիան շարունակում է պայքարել հրդեհների դեմ

Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված հրդեհի դեմ պայքարի ընթացքում 80 օջախից 71-ն արդեն մեկուսացվել է: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:

«Պայքարը հրդեհի դեմ շարունակվում է Ադանայում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում, Մուղլայում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նախարարը:

Հրդեհների հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են:

  • Կիսվել: