երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան սահմանը կբացի միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում. Չավուշօղլու

Թուրքիան սահմանը կբացի միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում. Չավուշօղլու

Կարո Փայլանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին հարցրել է, թե ի՛նչ է պատասպանել Թուրքիան ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն  պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, տեղեկացնում է Milliyet-ը:

Չավուշօղլուն ասել է, թե իբր հաշտության սեղանից Հայաստանն է հեռացել, և հիշեցրել է, որ 2015 թ. հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները սառեցվել են և 2018 թ. խորհրդարանից հետ կանչվել:

Թուրքիայի ԱԳ նախարարըհիշեցրել է նաև, որ Թուրքիան սահմանը փակել է 1993 թ.՝ «Հայաստանի կողմից Ղարաբաղում հարձակողական գործողությունների պատճառով», ուստի Թուրքիան սահմանը կբացի միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում։

 

  • Կիսվել: