երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար խորհուրդը միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին. հայտարարություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար խորհուրդը միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին. հայտարարություն

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդը հայտարարություն է տարածել ՀայաՔվեի ստորագրահավաքին միանալու մասին:

«Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ակտիվիստները միացել են ՀայաՔվեի ստորագրահավաքին։ Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեվար խորհուրդը միակամ որոշում է կայացրել և պաշտոնապես հայտարարում է, որ միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին ու իր կոչով դիմում է համայն հայությանը․

Հարգելի ՂՊՎՄ անդամներ, համակիրներ, բարեկամներ և հայրենասեր հայեր։ Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝ նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով։ Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից, միանալ Հայաքվեի ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։ Հայքվե ստորագրահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք տեղեկանալ «ՀայաՔվե» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կամ Hayaqve.am կայքում։ ՀայաՔվեի ստորագրահավաքն իրականացվում է Հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում. համայնքապետարաններում, թաղապետարաններում և գյուղապետարաններոմ։ Ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին տրվում է հավաստագիր։

Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: