երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան փորձում է ակտիվացանել իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմում

Թուրքիան փորձում է ակտիվացանել իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմում

Թուրքիան ծրագրում է հանդես գալ միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել ռուս-ուկրաիանական հակամարտությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքերը հնչել են Խարկովում՝ փոստային բաժանմունքին հրթիռային հարված հասցնելու ֆոնին, ինչի հետևանքով զոհվել են առնվազն վեց հոգի

«Reuters»-ի հաղորրդմամբ, շաբաթ օրը Խարկովում տեղական փոստային ծառայության շենքին հրթիռային հավածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 17 մարդ: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը մեղադրել է ռուսական կողմին: Հարձակումից րոպեներ առաջ հնչել էր օդային տագնապի ազդանշանը:

Անօդաչուի պատկերածն արձանագրել է հրթիռակոծման հետևանքները։

Հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է առաջիկա շաբաթ Մալթայում կայանալիք խաղաղության համաժողովը, որը միտված է լինելու վերջ տալ ուկրաիանական պատերազմին։

Զուգահեռաբար՝ օրեր առաջ Փհենյանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հանդիպելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Հայտնի է, որ ուկրաինական պխատերազմում Փհենյանը աջակցում է Կրեմլին՝ արժանանալով Վաշինգտոնի քննադատությանը, թե Հյուսիսային Կորեան սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։

Մյուս կողմից, նույն ժամանակահատվածում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Եվրամիության առաջնորդներին։ Արդյունքում, արևմտյան առաջնորդները խոստացել են աջակցել Իսրայելին՝ «Համասի» հետ շարունակվող հակամարտությունում, բայց նաև վստահեցրել Ուկրաինային, որ Արևմտյան աշխարհը կշարունակի իր զորակցությունը Կիևին՝ անկախության համար Մոսկվայի դեմ մղվող պատերազմում:

Ռազմի դաշտում որոշակի տեղաշարժ կա․ հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերի շարժվում են Դնեպր գետի ձախ ափով՝ ձգտելով բարելավել իրենց դիրքերը Խերսոնի շրջանում:

Առջևում ձմեռ է, և Ուկրաինայի խաղաղ բնակչությունը պատերազմից զատ, ունի կենցաղային լուրջ խնդիրներ՝ հարկ է նախապատրաստվել ցրտին։ Աշխատանքներ են տարվում ջեռուցման ու սննդի հարցերը լուծելու ուղղությամբ, որովհետև երկրի էներգետիկ համակարգը կարող է կրկին թիրախավորվել ռուսական ուժերի կողմից։

Այս ամենին ֆոնին՝ հայտնի է դարձել, որ ամերիկյան իրավապահները կարողացել են առգրավել ենթադրաբար մր ռուսաստանցու կողմից Ուկրաինայում գողացված պատմական ու մշակութային արժեք ներկայացնող 14 արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել էին օդանավակայանում՝ ապօրինի ներմուծման ժամանակ:

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, ռուսական զորքերի ներխուժումից ի վեր երկրի տարածքում պատմական վայրերի ոչնչացումը և թանգարանային նմուշների կողոպուտը արդեն իսկ արժեցել են հարյուր միլիոնավոր դոլարներ։

  • Կիսվել: