Թուրքիան պաշտոնապես առաջարկել է իր տարածքում անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը
Թուրքիան պաշտոնապես առաջարկել է իր տարածքում անցկացնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ առաջնորդների գագաթնաժողովը Ստամբուլում կազմակերպելու հնարավորությամբ, հաղորդում է Yeni Safak-ը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ TRT համաշխարհային ֆորումի ընթացքում, հայտարարել է դիվանագիտական նախաձեռնության մասին՝ վերահաստատելով Անկարայի հանձնառությունը նպաստել երկխոսությանը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։
Ֆիդանը ընդգծել է Թուրքիայի դիրքորոշումը՝ որպես երկիր, որը պահպանում է կառուցողական հարաբերություններ երկու կողմերի հետ, ինչը նախկինում նպաստել է Ստամբուլում խաղաղ գործընթացի առաջընթացին։
«Մենք հաջողությամբ նպաստեցինք նրանց վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ՝ Ստամբուլյան գործընթացի շրջանակում», — նշել է Ֆիդանը՝ հիշեցնելով Թուրքիայում անցկացված երեք նախորդ բանակցային փուլերն ու գերիների փոխանակումները։
Նա հավելել է, որ «երկխոսությունն ու դիվանագիտությունը կմնան Թուրքիայի արտաքին քաղաքականության անկյունաքարը»։


