ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան պահում է ԵՄ-ին անդամակցության նպատակը, բայց հազիվ թե պրոցեսն «աշխուժանա» առաջիկայում. Չավուշօղլու

Թուրքիան պահում է ԵՄ-ին անդամակցության նպատակը, բայց հազիվ թե պրոցեսն «աշխուժանա» առաջիկայում. Չավուշօղլու

Թուրքիան պահպանում է Եվրամիությանն անդամակցության նպատակը, բայց հազիվ թե պրոցեսն «աշխուժանա» առաջիկայում, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Նա ավելացրել է, որ Անկարան առայժմ հարաբերություններ կզարգացնի Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Պարսից ծոցի երկրների հետ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բայց ես կարծում եմ, որ ԵՄ-ին մեր անդամակցության գործընթացը չի աշխուժանա առաջիկայում։ Եվ նկատի ունեցեք, որ դա մեր մեղքը չէ»,- նշել է Չավուշօղլուն։ Թե ում վրա է դնում մեղքը՝ նախարարը չի ճշտել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Թուրքիան 1987թ. ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել, բայց անդամակցության ամսին բանակցությունները սկսվել են միայն 2005թ.։ 2016թ. Թուրքիան չեղարկել է վիզաները միության երկրների համար։ 2022թ. փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, հունիսին Կիեւը ստացել է թեկնածուի կարգավիճակ։ Politico-ն գրել է, որ ԵՄ-ն ընդլայնվելու դեպքում ստիպված է լինելու ընտրություն կատարել Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ։

  • Կիսվել: