ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան որևէ մեկին հաշվետու չի լինի Սիրիայի հյուսիսում և Իրաքում իր գործողությունների համար. Էրդողան

Թուրքիան որևէ մեկին հաշվետու չի լինի Սիրիայի հյուսիսում և Իրաքում իր գործողությունների համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները «ոչ ոքի չպետք է անհանգստացնեն»։ Նրա խոսքով՝ Անկարան ոչ ոքի հաշվետու չի լինի:

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։

«Թուրքիան առաջվա պես վճռական է իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Մեզ պետք չէ որևէ մեկից թույլտվություն ստանալ՝ մեր հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգությանը վերաբերող քայլեր ձեռնարկելու համար, մենք ոչ-ոքի առջև հաշվետու չենք լինի», - Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:

  • Կիսվել: