կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիան նախատեսում է Ռուսաստանին և Արևմուտքի 4 հիմնական երկրներին 1 սեղանի շուրջ նստեցնել. բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը

Թուրքիան նախատեսում է Ռուսաստանին և Արևմուտքի 4 հիմնական երկրներին 1 սեղանի շուրջ նստեցնել. բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը

Թուրքիան նախատեսում է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, առաջարկն արդեն դիվանագիտական ուղիներով ուղարկվել է Վաշինգտոն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ թուրքական Milliyet-ին հղումով:

«Թուրքիան նախատեսում է Ռուսաստանի հետ մեկ սեղանի շուրջ նստեցնել արևմտյան չորս հիմնական երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային։ Ծրագիրը դեռևս չի ներկայացվել արևմտյան բոլոր մայրաքաղաքների ուշադրությանը, սակայն այն փոխանցվել է ԱՄՆ-ին կարևոր և և  մասնավոր խողովակներով: Վաշինգտոնի ազդեցիկ գործիչների կողմից այս ծրագրի վերաբերյալ առաջին մեկնաբանությունները շատ դրական են: Հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի ռուսաստանցի զրուցակից գտնել նման երկխոսության համար»,-ասվում է հոդվածում:

Ռուսաստանի և Արևմուտքի չորս երկրների միջև բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։

  • Կիսվել: