հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիան մտադիր է զորք ուղարկել Գազա. աղբյուր

Թուրքիան մտադիր է զորք ուղարկել Գազա. աղբյուր

Թուրքիայի կառավարությունը մշակում է միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Գազայի հատված հարյուրավոր զինվորներ ուղարկելու ծրագրերը։ Այս մասին հայտնել է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին

Նշվում է, որ ձևավորվող  մոտ 2000 հոգուց բաղկացած բրիգադը կներառի խաղաղապահ գործողություններում և հակամարտության գոտիներում փորձ ունեցող զինծառայողների: Զորակազմը Գազայում կընդգրկվի միջազգային կայունացման ուժերի կազմում:

Անկարան այդ որոշումը կայացրել է հակառակ Թել Ավիվի դիրքորոշման: Աղբյուրների համաձայն՝ Իսրայելը դեմ է անկլավում թուրքական զորքերի ներկայությանը, սակայն Միացյալ Նահանգներն այդ հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Առաքելության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն էլ քննարկման փուլում է։

  • Կիսվել: