հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիան Լեռնային Ղարաբաղից սիրիացի զինյալներ է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ գործողություններին մասնակցելու. Ria.ru

Թուրքիան Լեռնային Ղարաբաղից սիրիացի զինյալներ է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ գործողություններին մասնակցելու. Ria.ru

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի զինյալ ահաբեկիչների, որոնք մնացել էին Լեռնային Ղարաբաղում (Արցախի օկուպացված հատվածներում - խմբ.)  2020 թ-ի պատերազմին մասնակցելուց հետո։ Այս մասին գրել է Ria.ru-ը՝ հղում անելով Սիրիայի ընդդիմությունունում իր աղբյուրին։ 

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2500 զինյալ ահաբեկիչներ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Այդ զինյալների մեծ մասը մնացել էին այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Թուրքիան ուղարկել է այդ զինյալներին Ուկրաինա, որպեսզի կռվեն հօգուտ ուկրաինական բանակի», - ասել է գործակալության աղբյուրը։ 

Ըստ զրուցակցի, սիրիացի զինյալները մտել են արտասահմանյան լեգիոնի կազմ, որն Ուկրաինան ստեղծել էր Ռուսաստանի կողմից սկսված հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: