հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիան կպահպանի կառուցողական դիրքորոշում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացում

Թուրքիան կպահպանի կառուցողական դիրքորոշում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացում

Ինչպես նախկինում կարևոր դեր ենք խաղացել Ստամբուլում, այսօր էլ պատրաստ ենք պահպանել նույն կառուցողական դիրքորոշումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ G20 գագաթնաժողովից հետո Յոհաննեսբուրգից վերադառնալիս՝ խոսելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան դրական ազդեցություն է ունենում գործընթացի վրա. «Մենք կարծում ենք, որ խաղաղության կարելի է հասնել համաձայնեցված հարցերի և դրական օրակարգի վրա հիմնված բանակցությունների միջոցով։

Վերջին ճանապարհները կբացվեն նրանց համար, ովքեր աջակցում են խաղաղությանը։

Թուրքիան, որը դրական ազդեցություն է ունենում գործընթացի վրա և անցյալում կարևոր դեր է խաղացել, այժմ պատրաստ է պահպանել նույն կառուցողական դիրքորոշումը», – ընդգծել է Էրդողանը։

  • Կիսվել: