շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել Սիրիայում Իսրայելի բանակի հարձակումների վերաբերյալ դատապարող հայտարարությամբ։ Նշվում է, որ այդ հարձակումները թիրախավորւմ են Սիրիայի ենթակառուցվածքները և օկուպացնում Գոլանի բարձունքները, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Խստորեն դատապարտում ենք Իսրայելի մուտքը Սիրիա-Իսրայել բաժանման գոտի և Իսրայելի առաջխաղացումը սիրիական տարածք՝ խախտելով 1974-ին ստորագրված ուժերի բաժանման համաձայնագիրը։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ ի հայտ է եկել բաղձալի խաղաղությանն ու կայունությանը հասնելու հնարավորություն, որին երկար տարիներ սպասում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է օկուպացիոն մտածելակերպ»։

Նշվում է նաև, որ Թուրքիան վճռականորեն վերահաստատում է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնականությանը և տարածքային ամբողջականությանը։

 

  • Կիսվել: