երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան խախտել է պայմանավորվածությունը. Կրեմլի խոսնակ

Թուրքիան խախտել է պայմանավորվածությունը. Կրեմլի խոսնակ

Թուրքիայից Ուկրաինա ՛՛Ազով՛՛ ազգային գնդի հրամանատարների վերադարձը պայմանավորվածությունների պայմանների բացարձակ խախտում է։ Այս մասին ՛՛Զվեզդա՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Համաձայն պայմանավորվածությունների՝ ՛՛Ազովի՛՛ առաջնորդները պետք է մնային Թուրքիայում մինչև հակամարտության ավարտը՛՛:

Պեսկովի խոսքով՝ և՛ Թուրքիան, և՛ Կիևը խախտել են վերադարձի պայմանները, ընդ որում՝ ոչ ոք Ռուսաստանին չի տեղեկացրել այդ զինվորականներին Ուկրաինա տեղափոխելու մասին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում գրել էր, որ երկիր են վերադարձել նախորդ տարի ազատ արձակված և Թուրքիայում գտնվող մի շարք զինվորականներ, որոնց թվում են նաև ՛՛Ազով՛՛ գնդի նախկին հրամանատարները:

 

  • Կիսվել: