երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Թուրքիան Իրաքի հյուսիսում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել

Թուրքիան Իրաքի հյուսիսում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն Իրաքի հյուսիսային սահմաններ ցածր հեռահարության հակաօդային համակարգեր է տեղակայել, գրում է ermenihaber.am-ը:

Նշվել է, որ նման որոշման կայացումը պայմանավորված է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերով իրականացվելիք հարձակումները կասեցնելու միտումով:

Ընդգծվել է, որ վերոնշյալ միջոցառումներն ուղղված են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:

Իրաքի հյուսիսում տեղակայված բազաներ են ուղարկվել «KORKUT» տեսակի հակաօդային պաշտպանական համակարգեր, որոնք կարող են թիրախը հայտնաբերել 25 կմ հեռավորությանից և խոցել 4 կմ հեռահարության բեկորային հրթիռներով:

 

  • Կիսվել: