չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Թուրքիան հրաժարվել է լիցքավորել արտակարգ վայրէջք կատարած իսրայելական ինքնաթիռը

Թուրքիան հրաժարվել է լիցքավորել արտակարգ վայրէջք կատարած իսրայելական ինքնաթիռը

Թուրքիան հրաժարվել է լիցքավորել իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռը, որը Վարշավայից թռչում էր Թել Ավիվ, այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական ավիափոխադրողին։

Իսրայելը ասում է, որ Վարշավա-Թել Ավիվ չվերթին թույլ չեն տվել լիցքավորել Անթալիայի օդանավակայանում այն ​​բանից հետո, երբ այն արտակարգ վայրէջք է կատարել՝ բժշկական պատճառներով ուղևորին տարհանելու համար, հայտնում է AFP-ն։

Անթալիայի օդանավակայանի թուրք աշխատակիցները հրաժարվել են լիցքավորել LY5102 ինքնաթիռը Իսրայել մեկնելուց առաջ, ասվում է El Al-ի հայտարարության մեջ։

«Տեղացի աշխատակիցները հրաժարվել են լիցքավորել ընկերության ինքնաթիռը, չնայած այն հանգամանքին, որ դա բժշկական դեպք է»,- ասվում է զեկույցում:

  • Կիսվել: